ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջեվան եվ Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ

2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ:

Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Բացի այդ, ըստ հայտարարության, Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

You may also like...