Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, նստեք. Երեվանի ավագանու այսօրվա նիստն անցել է լարված մթնոլորտում. Ավինյան (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստի ժամանակ իրավիճակը պարբերաբար սրվում է Զարուհի Փոստանջյանի տեղից արված բացականչությունների, դահլիճում հեռախոսով շրջելու և մեղադրանքների պատճառով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում մի քանի անգամ հորդորեց Փոստանջյանին չշրջել դահլիճում, այլ նստել:

«Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, զբաղեցրեք Ձեր տեղը, նստե՛ք»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ Փոստանջյանի բացականչությունները անձնական խնդիրներ են և վերջինս բարկացած է իր հայրիկի տան կողքին կատարվող շինարարությունից:

Փոստանջյանն ընդհատում էր նաև ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ելույթը և վերջինիս նկատողությանն ի պատասխան՝ նշեց. «Ես չեմ խանգարում, Նվարդիկ»:

«Նվարդիկ չէ, ես Ձեզ Զարուհիկ չեմ անվանում, տիկին Փոստանջյան, ես հասկանում եմ, որ դա մանկական կոմպլեքս է՝ մարդկանց իկ-երով դիմելը»,- ի պատասխան՝ ասաց Վարդանյանը:

Ավինյանը մի շարք նկատողություններից հետո հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այս նիստի ընթացքում զրկվում է խոսքի իրավունքից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...