Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է եզրափակիչ փուլ։

Այս մասին հայտնում է Մարմնամարզության ֆեդերացիան։

Աշխարհի գավաթի առաջին փուլը փետրվարին անցկացվել է Գերմանիայում։

Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ էին նվաճել։

Մեր թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում:

You may also like...