Սկսում եմ բարեկամության, համերաշխության եվ աջակցության այցը Սյունիքի մարզ․ դեսպան Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։
Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․
«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։

