ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի բոլոր պայմանները Սև ծովում հրադադարի համար. Թրամփ

ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական կողմի բոլոր պայմանները Սև ծովում հրադադար հաստատելու համար։ Այս մասին մարտի 25-ին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դրանք մոտ հինգ կամ վեց պայմաններ են: Մենք դիտարկում ենք բոլորը», — ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 25-ին ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել կառուցողական և դրական ձևով։

You may also like...