Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Վրաստանի մաքսակետերում խնդիրներ են առաջանում հայկական բեռնատարների հետ կապված:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով հարցին՝ ասաց խնդրից տեղյակ են:

«Տնտեսվարողները մեզ տեղեկացրել են, և մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ և, ըստ էության, նախնական պատասխան-դիրքորոշումը հետևյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Ուզում եմ նշել, որ առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք, և կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք»,- ասաց նախարարը:

You may also like...