Գերիների հարցը լուծելու ժամկետն անկախ է խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից․ Խանդանյան
Խոսքն այն մասին էր, որ այս բանակցությունները և այս խաղաղության գործընթացն իր բովանդակությամբ և ընթացքով շատ լավ միջոց է գերիների հարցը լուծելու համար:
«Դա չի նշանակում է, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը: Մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմն օգտագործվում է հարցը լուծելու համար, և դրա ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետև մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել էր, որ այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, և որ ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի:
