Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Starlink-ի՝ Հայաստանում հասանելի լինելուն:

«Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում:

Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ»,- գրում է վարչապետը։

487135145_1196775135137119_3120281187740940366_n.jpg (26 KB)

Ավելի վաղ ԲՏԱ նախարարը ևս հայտնել էր, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

You may also like...