Գյումրիում եվ Փարաքարում քարոզարշավն ավարտվել է․ լռության օր է
Մարտի 30-ին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն ավարտվել է․ մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Տվյալները ԿԸՀ-ին է տրամադրել ՆԳՆ-ն:
Երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ավելի վաղ իրականացված վիճակահանության արդյունքում հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,
«Իմ հզոր համայնք»՝ 9։
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,
«Կայունություն» կուսակցություն՝ 4։
