Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գյումրիի և Փարաքարի ընտրություններում առավելագույն ձայներ ստացած թեկնածուներին և ուժերին:
Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Փարաքարում պատկերը հստակ է, այնտեղ առավելագույն թվով ձայներ է հավաքել Վոլոդիա Գրիգորյանի գլխավորած «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 50+ տոկոս ձայն:
