ՀՀ իշխանությունը մեր վերաբերյալ որոշումները կայացրել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու․ Արտակ Բեգլարյան

ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու նրանց պահանջները:

Արցախցիները հավաքվել են կառավարության շենքի մոտ։

«Դրականն այն է, որ ճնշումը ազդել է, և իրենք ուզել են լսել խորհրդի ներկայացուցիչների կարծիքը, բայց ակնկալիքների առումով այս պահին զուսպ կլինեմ, սպասենք մեր գործընկերներին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր կարծիքներն ու կարիքները պետք է հաշվի առնված լինեին։

Մինչև հիմա ՀՀ իշխանությունները մեր վերաբերյալ արտաքին քաղաքական և ներքին որոշումներ են կայացրել առանց մեր կարծիքը հաշվի առնելու»,- ընդգծեց Բեգլարյանը։

You may also like...