Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։
Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ է տվել բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։
Մարտի 30-ին ամերիկացի առաջնորդն ասել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ տուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան։ Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով, եթե նա ամբողջությամբ մերժի գործարքը:
Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռականորեն կմերժվի։
