Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Անթալիայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

You may also like...