Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը գտնում է, որ Երոպայի առաջնության վերջին չեմպիոնությունը հեշտերից չի եղել:
Նա խոսել է նաև եզրափակիչ գոտեմարտի ավարտից հետո պարտություն կրած վրացի մարզիկի նկատմամբ ցուցաբերած հարգալից վերաբերմունքի մասին:
Ըստ չեմպիոնի՝ մրցագորգում իրենք մրցում ենք, իսկ դրանից դուրս ընկերական հարաբերություններ ունեն:
«Իմ մոտիվացիան հավատքն է առ Աստված: Հավատքն է իմ նկատմամբ, կատարածս աշխատանքի նկատմամբ: Այժմ ամեն մրցաշարի մասնակցում եմ միայն ոսկե մեդալի համար»,- ասել է Ամոյանը
Հիշեցնենք՝Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։:
