Այսօր Հռոմում նախատեսված է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը

Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հռոմ: Այսօր Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը:

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։

Սա Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն էր միջուկային գործարքի տապալումից ի վեր:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, և որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա։

You may also like...