Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի կողմից ստացա ղազախական ազգային տարազ՝ շապան. Ալեն Սիմոնյան
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի կողմից ստացա ղազախական ազգային տարազ՝ շապան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այն նվիրում են հարգարժան հյուրերին:
Շնորհակալ եմ գործընկերոջս նման խորհրդանշական նվերի համար»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ղազախստանում է գտնվում:
