Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։
«Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։
Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։
Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։
Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»,- ասվում է դեսպանատան ուղերձում:
