Վիկիլիքսը Քոչարյանի մասին էր ստում, Բայդենը՝ Սերժի. Ալեքսանյանն ի պատասխան ընդդիմության տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում վերահրապարակել է 2010 թվականի տեսանյութ, որում Ջո Բայդեն պատմում է, որ Հայաստանի նախագահը իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին:

«Կից տեղադրում եմ Ջո Բայդենի 2010 թվականի հայտնի տեսանյութը, որտեղ նա պատմում է, որ Հայաստանի նախագահը իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին:

Հիմա հանրապետական ու դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է:

Չգիտեմ, ժողովուրդ ջան, Վիկիլիքսը Քոչարյանի մասին էր ստում, Բայդենը՝ Սերժի, բոլոր-բոլորը ստում են, իսկ դուք ճշմարտության համառ մարտիկներն եք:

You may also like...