ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կմեկնի Բաքու

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կմեկնի Ադրբեջան։

Ըստ ԵՄ պաշտոնական կայքի տեղեկատվության, այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։
Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։

You may also like...