Ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ 110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։

«Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։
Շարունակենք գործել Մարդկության անունից հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մակրոնը գրառումը կատարել է հայերեն:

Screenshot_545.jpg (58 KB)

You may also like...