Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Իշխող «Վրացական երազանք` ժողովրդավար Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։
Համապատասխան հայտարարությունը նա արել է ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ցանկանում է պաշտոնապես տեղեկացնել հանրությանը իր մտադրության մասին, գրում է mk.ru-ն:
Նրա որոշումը իրարամերժ կարծիքներ է առաջացրել՝ հաշվի առնելով Ղարիբաշվիլիի առանցքային դերը Վրաստանի կուսակցական և քաղաքական կյանքում։ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ից 2024 թվականներին, այնուհետև գլխավորել է իշխող կուսակցությունը։
Նրա հեռանալու պատճառները դեռևս չեն բացահայտվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել «Վրացական երազանքի» ներքին գործընթացների կամ քաղաքականությունից դուրս հետագա կարիերայի ծրագրերի հետ։
