Հունգարիայի նորընտիր վարչապետի առաջարկը պաշտոնաթող Օրբանին

Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը ընտրություններում պարտված Վիկտոր Օրբանին առաջարկել է առաջադրվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին: Այն այժմ զբաղեցնում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ըստ Մադյարի՝ Օրբանն ունի տեսլական և կոշտ քաղաքականություն միգրացիայի հարցում։ «Նա ժողովրդականություն է վայելում սովորական մարդկանց շրջանում։

Մինչ արևմտյան քաղաքական գործիչները ստում էին ժողովրդին, հենց Օրբանն էր, որ նրանց ճշմարտությունն ասաց միգրացիայի մասին»,- ասել է Մադյարը հունգարական Telex լրատվական պորտալին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ժողովրդականություն վայելող Օրբանը պարտվեց ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում:

Մադյարի «Տիսա» կուսակցությունը Ազգային ժողովում (միապալատ խորհրդարան) հաղթել է 199 տեղերից 141-ը։ Իսկ Օրբանի գլխավորած «Ֆիդես»-ի ու Քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցության իշխող դաշինքը ստացել է 52 տեղ։

You may also like...