Թուրքիայում զգուշացրել են Ստամբուլում ուժեղ երկրաշարժի հավանականության մասին

Ստամբուլը անխուսափելիորեն կենթարկվի ուժեղ երկրաշարժի։

Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյիդողանը։

Նա նշել է, որ Մարմարայի շրջանը միշտ էլ հակված է եղել երկրաշարժերի, ինչի մասին վկայում են բյուզանդական դարաշրջանի արխիվները։
Մասնագետի խոսքով՝ այն հայտարարությունները, թե ներկայիս երկրաշարժը ավելի մեծ երկրաշարժի նախանշան է, արվում են բացառապես լրատվամիջոցների համար։

«Սա, ընդհանուր առմամբ, կարող է ասել յուրաքանչյուր ոք, ով գիտի այս տարածաշրջանի պատմությունը։ Այո, իհարկե, Մարմարայի տարածաշրջանում խոշոր երկրաշարժ կլինի։

Մենք՝ որպես գիտնականներ, այս մասին երկար ժամանակ խոսում ենք», — ասել է Էյիդողանը։

You may also like...