Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի`Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը:


Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:

Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:

