Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Քաթարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին:
Հարցուպատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին:

Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը:
