Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավորի նկատմամբ իրականացված քննչական գործողության վերաբերյալ

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին  տեղեկացրել  է  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:

You may also like...