Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը համաձայնություն է տվել Քյամրան Ալիևին կրկին գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակելուն։

Համապատասխան բանաձևի նախագիծը քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստում։

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ Միլլի Մեջլիսը նախագահի առաջարկությամբ համաձայնություն է տալիս գլխավոր դատախազի նշանակմանն ու ազատմանը։

Բանաձևի նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել մեկ ընթերցմամբ։

Նշենք, որ Քյամրան Ալիևը Ադրբեջանի նախագահի 2020 թվականի մայիսի 1-ի հրամանով նշանակվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ, նրա լիազորությունների ժամկետը լրանում էր այսօր և այն փաստացի երկարաձգվում է:

You may also like...