Իրանում երկրաշարժից 19 մարդ է տուժել

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 19 մարդ է տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը:

Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում այսօր առավոտյան երկրաշարժից փախչելիս 19 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Թեև վիրավորների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, սակայն վնասվածքները աննշան են, և բոլորի վիճակը լավ է:

Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։

Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։

Հիշեցնենք, Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան  նահանգում այսօր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

You may also like...