Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Կիևը և նրան աջակցող արևմտյան երկրները առաջնորդվում են «հանիբալիզմի բնազդով»՝ ցանկանալով վերականգնել Ուկրաինան 1991 թվականի սահմաններին։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա նման սցենար։
«Կիևի այսօրվա հանցավոր արարքը նաև արևմտյան հովանավորների խղճին է, որոնք նրանց զենք և ֆինանսներ են մատակարարում։ Ակնհայտ է, որ Կիևի ռեժիմի և Արևմուտքում նրան աջակցող ուժերի ապարդյուն և անհիմն պնդումների հետևում, այսպես կոչված, 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի վերականգնման մասին թաքնված է հանիբալիստական բնազդ՝ ոչնչացնելու ռուսական ամեն ինչ։
Իհարկե, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ նման սցենար իրականացվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինական զորքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շուկայի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։
