Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում

Ավելի քան 5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։

Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Կիրակոսյանը նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։

Հիշեցնենք՝ պաշտոնից հեռանալու մասին Կիրակոսյանը  հանդես էր եկել հայտարարությամբ մարտի 6֊ին։

Այնոհետ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:

You may also like...