ԱՄՆ-ն այլևս միջնորդի դեր չի ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ (տեսանյութ)

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Մենք միջնորդ չենք լինի: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերավորելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», — ասել է նա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Միաժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի կարողանա վերադառնալ այն սահմաններին, որոնք կային մինչև 2014 թվականը։

 

You may also like...