Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումն առաջնային է և ենթակա չէ քննարկման. պարզաբանում
Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, պարզաբանել է․
«Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով, նախատեսվում է իրականացնել հաշվարկների ճշգրտում։
