Դեսպան Քվինը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հիշեցրել է տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանում նրանց մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրել մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ:
Դեսպանը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրել Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։
