Ոչ ոք չի կարող երաշխավորել՝ Կիևում «կգա մայիսի 10-ը»․ Մեդվեդևը՝ Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հասկանում է, որ Հաղթանակի օրվա իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում «կգա մայիսի 10-ը»։

Նման կարծիք է հայտնել Telegram-յան իր էջում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նա հավելել է, որ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, «բանավոր սադրանք է»:
«Իսկ ո՞վ է նրա երաշխիքները փնտրում։ Պարզապես բանավոր սադրանք: Ոչ ավելին»,-գրել է Մեդվեդևը։

You may also like...