Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շոկոլադ է նվեր ստացել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյից և նշել, որ այն շատ համեղ է:

«Սա Ալեքսանդր Գրիգորիևիչի նվերն է՝ բելառուսական շոկոլադներ։
Շատ համեղ են։ Ես կարող եմ Ձեզ հյուրասիրել, եթե ցանկանաք»,- ասել է Պուտինը «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։

Կադրերը ներառվել են «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» նոր ֆիլմում։

Շոկոլադների տուփը դրված է եղել նախագահի խոհանոցում՝ Մոսկվայի Կրեմլի բնակարանում։

You may also like...