Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում խոսենք. վարչապետ
«Չգիտեմ արդեն որերորդ անգամ այս ամբիոնից ցիտում եմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որն այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարել է, որ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի»:
Վարչապետը այդ համատեքստում նաև նշել է.
«Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թեվակոխելէ պատերազմական փուլ, և ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, դրա արդյունքում ո՛չ թուղթ, ո՛չ որևէ բան չի ստորագրվել, և ուզում եմ հիշեցնել նաև, թե որն էր պատերազմը թույլ չտալու Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությւոնը, Մեղրին փոխել Ղարաբաղի հետ, մադրիդյան սկզբուքններ և այլն և այսպես շարունակ»:
Վարևչապետը նաև հիշեցրեց՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր առաջարկի մասին:
«Ես այդ մարդկանց ասել եմ, հերիք է միամիտ երեվացող լսարան հավաքել ու լուրջ դեմքով բաներ պատմել, բան ունեք ասելու՝ կրկնում եմ, եկեք գնանք ուիղի եթերում խոսենք, հերիք է գնաք մութ անկյուններում առանձնացված խոսել. Ինչի մասին եք ուզում խոսել, եկեք գնանք խոսենք:
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան բան ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև առաջարկեց՝ եկեք բանավեճի՝ մեկն ընդդեմ երեքի. «Ինչո՞ւ չեք գալիս»:
