86 մլն դրամ մոտարկված արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «#հատիկառհատիկ» շարքի հերթական նորությունը:
Ըստ այդմ՝ դատարանի վճռով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 86 միլիոն դրամ։
