Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Գյումրիում ձերբակալված Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է:
Այս մասին հայտնել են ՔԿ-ից՝ նշելով, որ Աղեկյանը կալանավորվել է 1 ամսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղեկյանը ձերբակալվել է: Ըստ ՔԿ տեղեկատվության, անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վերը նշվածի համար համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 489-րդ հոդվածի 2-րդ մասով:
