Կանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռшզմшկան վերազինման ծրագրերը

Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Մակգինտին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը վերահաստատել է Օտտավայի ծրագրերը՝ վերազինելու և վերակառուցելու երկրի զինված ուժերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ քննարկվել է նաև Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) արդիականացման հարցը։

«Նախարար Մակգինտին վերահաստատել է Կանադայի՝ զինված ուժերը վերակառուցելու, վերազինելու և ներդրումներ կատարելու ծրագրերը, ինչպես նաև իր հանձնառությունը՝ ավելացնելու և արագացնելու ազգային պաշտպանությունը ամրապնդելու համար ներդրումները», — ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ բանակցությունները վերահաստատել են Կանադայի և Միացյալ Նահանգների համատեղ առաքելությունը՝ միասնաբար պաշտպանելու Հյուսիսային Ամերիկան։

You may also like...