ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-2027 թվականների մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը, Հայաստանից նման կոչման արժանացել են 3 մասնագետ։
Այդ մասին հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
ՖԻԲԱ-ի համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ Դրաստամատ Մուրադյանին շնորհվել է ՖԻԲԱ միջազգային կարգի տեսուչի կոչում։
Իսկ Դավիթ Կիխյանը և Եղիշ Նազարյանը ստացել են ՖԻԲԱ մրցավարի արտոնագիր 2025-2027 թվականների համար։
