Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրшկի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը և հրադադարի պահպանման հույս հայտնել։

«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։

Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել:

Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

You may also like...