Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար:

«Մեր բոլոր մարզիկներն իրենց լիովին արդարացրին: Հավաքականի մարզիչները մինչ այս հսկայական աշխատանք են կատարել:
Մոտ 2 տարի է, ինչ նախապատրաստվում էինք այս մրցմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ նախապես նպատակ ունեին մրցաշարը մարզասերների համար սպորտային տոն դարձնել և այն ստացվել է:

«Մեր հյուրերը` մասնակից երկրների պատվիրակությունները, դրական տպավորություններով են հեռանում մեր երկրից: Միայն լավն ենք լսել թե կազմակերչական աշխատանքի և թե բուն մրցաշարի մասին:

Այս մրցաշարը հրաշալի հիմնաքար եմ համար երկու տարի անց մեզ մոտ կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնության համար»,-առանձնացրել է նա:

Երևանում մայիսի 7-11 կայացավ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը երկու մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը:

You may also like...