Հունաստանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի նախազգուշացում

Հունաստանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Կարպատոս կղզուց 66 կմ դեպի հարավ՝ մոտ 2,2 հազար բնակչությամբ։

Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հունաստանի փրկարարական ծառայությունը իր X-ում տեղեկացրել է Կասոս կղզու բնակիչների համար ցունամիի սպառնալիքի մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսի տարածքում:

You may also like...