Ռուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ծագումով ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն Հասանովին
Ռուսաստանը ադրբեջանական ծագմամբ բլոգեր Հուսեյն Հասանովի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Վերջինս մեղադրվում է փողերի լվացման մեջ:
Համապատասխան տեղեկությունը տեղադրված է ՌԴ ՆԳՆ կայքում։
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Հասանովը խուսափել է ավելի քան 170 միլիոն ռուբլու չափով հարկերի վճարումից։
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ այդ գումարից 20 մլն ռուբլին Հասանովն օրինականացրել է ֆինանսական օպերացիաների միջոցով։
