«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի ներկայացրած՝ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն ՀՀ կառավարության համար, որը հնարավորություն կընձեռի ընդունել որոշում և պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում:
