Բուխարեստի քաղաքապետն ընտրվել է Ռումինիայի նախագահ

Ռումինիայում նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ, լիբերալ Նիկուշոր Դանը:

Երկրորդ փուլում նա 53.6% ձայնով առաջ է անցել ազգայնական Ջորջե Սիմիոնից (46.4%):

Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 4-ին, երբ Սիմիոնը և Դենը ստացան ձայների համապատասխանաբար 41% և 21%-ը։

Սիմիոնը սկզբում վիճարկել էր էքզիթփոլերի արդյունքները՝ իրեն հռչակելով նախագահ, բայց պաշտոնական արդյունքներից հետո ընդունել է պարտությունը: «Շնորհավորում եմ Նիկուշոր Դանին:

Դա ժողովրդի կամքն էր»,- ասել է նա՝ խոստանալով շարունակել պայքարը:

You may also like...