Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

«Հայկական կողմը, միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության համաձայնագրի կնքումը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի հետ կապված  հարցին:

Ըստ Սիմոնյանի՝ քննարկումները շարունակվում են:

«Կա համաձայնություն՝ առաջիկայում այդ քննարկումները շարունակելու:

Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, իրավական դաշտում գոյություն չունեն:

You may also like...