Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր իրենք են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնողը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել».

«Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել»։

You may also like...