Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հաղթանակի զբոսայգի:
Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Լավրովը ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:
Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:
Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևնախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ևս:
