ԸԸՀ փաստաթղթային փաթեթը ՔՊ-ն այսօր է ներկայացրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթային փաթեթը:

«Ես եկել եմ ծառայելու գյումրեցիներին, և եթե այնքան ձայն ստանանք, որ լինենք ընդդիմադիր, կլինենք ընդդիմադիր, բայց ես այդ ուղղությամբ չեմ մտածում: Ամեն դեպքում գյումրեցիները շատ լավ ամեն ինչն հիշում են, և իրենց նորմալ ու ճիշտ գնահատականը կտան։ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին գյումրեցին միշտ իր գնահատականը տվել է, կարծում եմ ոչ-ոք և ոչինչ չի մոռացել:
Կարևորն այն է, որ անտարբեր չլինեն ու մասնակցեն ընտրություններին, քանի որ այս ընտրություններով որոշվում է գյումրեցիների հետագա հինգ տարիների ճակատագիրը՝ ում են վստահելու իրենց քաղաքը»,- ասել է Սարիկ Մինասյանը։
